2013թ-ին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հռչակվել նաև Գյումրին

2013թ-ին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հռչակվել նաև Գյումրին

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր: Համապատասխան որոշումն ընդունվել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի կողմից, որով 2013թ-ին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հռչակվել նաև Գյումրին: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկացել է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՀՀ արտաքին գործերի, մշակույթի եւ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչներ: Հ. Պողոսյանը տեղեկություններ ներկայացրեց Գյումրիում նախատեսվող միջոցառումների մասին` նկատելով, որ ստեղծվում է լավ հնարավորություն քաղաքում մշակութային կյանքը ակտիվացնելու, տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

Փոխվարչապետը հանձնարարել է ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչներին Շիրակի մարզպետարանի և Գյումրիի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել միջոցառումների ծրագրի նախագիծը: Գյումրիի քաղաքապետին առաջարկվել է հարցը ներկայացնել Գյումրիի ավագանու անդամներին, ինչպես նաև դիմել տեղական հասարակական կազմակերպություններին` միջոցառումների ծրագրի վերաբերյալ առաջարկություններ ստանալու համար: Խորհրդակցության ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել որոշման նախագիծ ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ, որը կմշակի միջոցառումների ծրագիրը և կհամակարգի դրա իրականացումը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---