Այնտեղ, որտեղ ծրագրվում էր հրեական բնակվայր կառուցել, պաղեստինցիները վրանային ճամբար են պատրաստել

Այնտեղ, որտեղ ծրագրվում էր հրեական բնակվայր կառուցել, պաղեստինցիները վրանային ճամբար են պատրաստել

PanARMENIAN.Net - Պաղեստինցիները, ովքեր ապրում են Հորդանանի արևմտյան ափին, վրանային ճամբար են պատրաստել «Е1 բլոկի» տարածքում, որտեղ Իսրայելի կառավարությունը ծրագրում է հրեական բնակավայր կառուցել, հաղորդում է BBC News-ը:

Իսրայելական ոստիկանությունն առայժմ որևէ գործողություն չի ձեռնարկում վրաննային ճամբարի ակտիվիստների դեմ: Սակայն, ինչպես հաղորդում է lenta.ru-ն, Երուսաղեմում արդեն հասկացրել են, որ այդ գործողությունը որպես սադրանք են գնահատում:

Ակտիվիստների խոսքով, նրանք մտադիր են պաշտպանել այդ հողերի պաղեստինցի սեփականատերերի իրավունքները և թույլ չտալ, որպեսզի դրանք անցնեն իսրայելական կառավարության տիրապետության տակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---