8 հուլիսի 2005 - 09:09 AMT
ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ԵՎՐՈ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Պրահայի դատարանը 1 եվրոյի չափով խորհրդանշական տուգանք է նշանակել ֆրանսիական հանրագիտարանի խմբագիրներին Հայոց ցեղասպանության մասին կեղծ տեղեկատվություն տրամադրելու համար, հաղորդում է լեհական PAP գործողությունը: Ըստ դատարանի որոշման, հանրահայտ ֆրնասիական «Le Quid» հանրագիտարանի խմբագիրները ընդունել են Թուրքիայի դիրքորոշումը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ: Դատարանը սահմանել է նաեւ, որ որոշումը պետք է հրապարակվի մամուլում: Հայտը Պրահայի դատարան դեռեւս 2003 թվականին ներկայացրել էր Ֆրանսիայում գործող Հայ դատի պաշտպանության կոմիտեն (CDCA): Միեւնույն ժամանակ, Կոմիտեի ներկայացուցիչները ընդգծել են, որ թուրքական դիրքորոշման հետ զուգահեռ հրատարակչությունը հիշատակել է նաեւ, որ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նշենք, որ Ֆրանսիայում է բնակվում ԵՄ-ում ամենամեծ հայկական գաղութը, որը հասնում է շուրջ 300 հազարի: Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2001 թվականին, ինչն հարուցել էր Թուրքիայի դժգոհությունը: