Եգիպտոսի նախագահը այս տարվա գարնանը ծրագրում է այցելել ԱՄՆ

Եգիպտոսի նախագահը այս տարվա գարնանը ծրագրում է այցելել ԱՄՆ

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին հայտարարել է, որ ծրագրում է այս տարվա գարնանն այցելել Վաշինգտոն: Նա հայտարարել է, որ պահանջելու է ԱՄՆ նախագահից ազատ արձակել «Կույր շեյխին», ով բանտում է 1993թ Միջազգային առևտրային կազմակերպության վրա հարձակում գործելու համար, փոխանցում է MIGnews-ը:

Եթե այցը կայանա, ապա սա կլինի Մուրսիի առաջին այցը ԱՄՆ՝ Եգիպտոսի նախագահի պաշտոնում ընտրվելուց ի վեր:

Մուրսին մտադիր է քննարկել իսլամիստ առաջնորդ Օմար Աբդուլլա Ռահմանի գործը, ով ներկայումս բանտարկված է ԱՄՆ բանտերից մեկում: Հարկ է նշել, որ ամերիկացի պաշտոնյաները բազմիցս նշել են, որ մտադիր չեն ազատ արձակելու Ռահմանին:

ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջև հարաբերությունները բարդացել են Մուրսիի՝ նախագահ ընտրվելուց հետո:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---