8 հուլիսի 2005 - 10:01 AMT
ԼՈՆԴՈՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՃՇԳՐԻՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴԵՌԵՎՍ ՉԿԱ
Վերջին տվյալներով` 33 մարդ է զոհվել, 400-ը վիրավորվել Լոնդոնում հուլիսի 7-ին իրականացված ահաբեկչական գործողությունների հետեւանքով: Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանի խոսքերով, հայազգի զոհերի կամ վիրավորների մասին տեղեկատվություն առայժմ չկա: Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատունը ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ կապի մեջ է եւ օգտագործվում է առկա տեղեկատվական բազան: Նաեւ էլեկտրոնային հասցեներով հաղորդագրություն ուղարկելով` փորձ է արվում ճշտել Լոնդոնում բնակվող հայազգի քաղաքացիների ճակատագիրը: Վերաբացվել են օդանավակայանները, վերականգնվել են կասեցված թռիչքները: Ահաբեկչական գործողությունների համար այս կամ այն կազմակերպության պատասխանատվության մասին ոստիկանությունը դեռեւս հայտարարություն չի արել, հաղորդում է «Երկիր» թերթը: