ՌԴ-ն, ԱՄՆ-ն և ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ բանագնացը կողմ են Սիրիայում իրավիճակը խաղաղ կերպով լուծելուն

ՌԴ-ն, ԱՄՆ-ն և ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ բանագնացը կողմ են Սիրիայում իրավիճակը խաղաղ կերպով լուծելուն

PanARMENIAN.Net - Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ի հատուկ բանագնացը կողմ են Սիրիայում իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելուն: Այս մասին կողմերը հունվարի 11-ին հայտարարել են Ժնևում կայացածհանդիպման ժամանակ, փոխանցում է Reuters-ը:

Քննարկամնը մասնակցել են ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը, ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսը, ինչպես նաև Սիրիայի հարցերով ԱՄԿ-ի և ԱՊԼ_ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին:

Բանակցությունների ավարտից հետո Բրահիմին հայտարարել է, որ բանակցային գործընթացի կողմերը հավատարիմ են մնում սիրիական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքին:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ միայն սիրիացիները կարող են որոշել իրենց երկրի հետագա զարգացման մոդելը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---