Ադրբեջանցի հակերները կոտրել են armmonuments.am կայքը

Ադրբեջանցի հակերները կոտրել են  armmonuments.am կայքը

PanARMENIAN.Net - Այսօր հակերային հարձակման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հուշարձանների տեղեկատվական շտեմարանի կայքը /armmonuments.am/, քանի որ այնտեղ ներկայացված մշակույթը հակասում է ադրբեջանական քարոզչությանը և լույս սփռում իրականության վրա: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է նախարարության լրատվական բաժնից:

Տարածված հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ադրբեջանի իշխանությունները շարունակում են վարել քաղաքականություն, որը ուղղված է պատմության աղավաղմանը և Հայոց պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը, որի վառ վկայությունն է Ջուղան: Համացանցում տեղադրված մի շարք կայքեր, որոնք ներկայացնում են հայկական պատմամշակութային ժառանգությունը` հակասում են իրենց կողմից տարվող հակահայկական քարոզչությանը, ինչի համար էլ պարբերաբար ենթարկվում են կիբերհարձակումներ»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---