Գրիպի համաճարակը տարածվել է ԱՄՆ-ի գրեթե ամբողջ տարածքում. 29 նահանգներում իրավիճակը ճգնաժամային է

Գրիպի համաճարակը տարածվել է ԱՄՆ-ի գրեթե ամբողջ տարածքում. 29 նահանգներում իրավիճակը ճգնաժամային է

PanARMENIAN.Net - ԱՄՆ գրեթե ամբողջ տարածքում գրիպի համաճարակ է, հաղորդել են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնում: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, ներկայումս հիվանդությունը մոլեգնում է 47 նահանգներում, դրանցից 29-ում իրավիճակը գնահատվում է որպես ճգնաժամային:

Բոստոնի գաղաքապետն արդեն «առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ է հայկտարարել»: Հիվանդության դեպքեր չեն գրանցվել միայն Կալիֆորնիայում, Միսսիսիպիում և Հավայիում:

ԱՄՆ-ում ամեն տարի աշնանն ու ձմռանը գրիպով հիվանդանում է բնակչության 5-20 տոկոսը, մոտ 24 հազար մարդ այդ հիվանդության զոհ է դառնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---