«Ժամանակ».Թատերականի ռեկտորը չի հերքում, որ բիզնես ունի

«Ժամանակ».Թատերականի ռեկտորը չի հերքում, որ բիզնես ունի

PanARMENIAN.Net - «Ժամանակը»-ը տեղեկացնում է, որ ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանը երեկ պատասխան է ուղարկել թերթում տպագրված «Բիզնեսմեն Մազը» լուրին` փաստացի հաստատելով տեղեկատվությունը, որ ինքը «Ալ Իտալիա» միջազգային ավիաընկերության հետ աշխատող «Ֆեստա տուր ավիայի» համասեփականատերն է: «Մասնավոր բիզնեսով ստիպված զբաղվել եմ դեռ 1990-ական թվականներից, որի միջոցով ստեղծել և պահել եմ «Գոյ» փորձարարական թատրոնը, ավելին` «Ֆեստա տուր ավիա» ընկերության համասեփականատեր եղել եմ ավելի վաղ, քան ստանձնել եմ ռեկտորի պաշտոնը»,-իր պատասխանում գրել է Մազմանյանը: Վերջինիս խոսքերով` «Ֆեստա տուր ավիա» ընկերությունը չվերթներ է իրականացնում արդեն 4 տարի:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---