«ՀԺ». ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի զեկույցում մի ամբողջ գլուխ նվիրված է ՀՀ-ում մամուլի ազատությանը

«ՀԺ». ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի զեկույցում մի ամբողջ գլուխ նվիրված է ՀՀ-ում մամուլի ազատությանը

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հունվարի 21-25-ը Ստրասբուրգում տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Հունվարի 24-ին ԵԽԽՎ լիագումար նիստում լսվելու է «Եվրոպայում մամոփ ազատության վիճակը» զեկույցը, որի հեղինակը շվեդ պատգամավոր Մաթս Յոհանսոնն է: Զեկույցի մի գլուխ նվիրված է Հայաստանում մամուլի ազատությանը, որտեղ տեղ է գտել նաև օլիգարխներն ընդդեմ «Հայկական ժամանակի» գործը: Խոսքը «ՀԺ»-ին դատի տված երեք պատգամավորների` Ռուբեն Հայրապետյանի, Սամվել Ալեքսանյանի և Լևոն Սարգսյանի հայցի մասին է, որով նրանք «ՀԺ»-ից պահանջել էին խոշոր գումար:« Հայաստանում 2010-ին Քրեական օրենսգրքում զրպարտության հոդվածի ապաքրեականացմանը հետևեցին ավելի քան 30 քաղաքացիական հայցեր, որոնց մեծ մասը ներկայացված են եղել պաշտոնյաների կամ քաղաքական գործիչների կողմից ընդդեմ լրատվամիջոցների: Սի շարք դեպքերում թերթերը ստիպված են եղել վճարել շատ բարձր տույժեր:« Հայկական ժամանակը» ստիպված է եղել թերթին դատի տված և դատը շահած երեք պատգամավորներին վճարել 6 միլիոն դրամ: Թերթը կարողացել է գումարը վճարել իր ընթերցողների շրջանում կազմակերպված դրամահավաքի օգնությամբ»,- գրված է զեկույցում: Այստեղ անդրադարձ կա նաև 2012-ի մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, որոնք, ինչպես արձանագրված է զեկույցում, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ԵԽԽՎ դիտորդների կողմից գնահատվել են, որպես հանրային վստահության պակասի պայմաններում անցկացված»:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---