«Կուբանի» ֆուտբոլիստներն առաջին մարզումն են անցկացրել ԱՄԷ-ում Կուչուկի ղեկավարությամբ

«Կուբանի» ֆուտբոլիստներն առաջին մարզումն են անցկացրել ԱՄԷ-ում Կուչուկի ղեկավարությամբ

PanARMENIAN.Net - «Կուբանի» ֆուտբոլիստներն առաջին մարզումն են անցկացրել ԱՄԷ-ում նոր մարզիչ բելառուս Լեոնիդ Կուչուկի ղեկավարությամբ: Մարզումն ինտենսիվ չի եղել, սակայն տևել է 1,5 ժամ:

«Կուբանը» ԱՄԷ է ժամանել հունվարի 11-ին և 11 օր այստեղ կանցկացնի իր առաջին հավաքի շրջանակում՝ նախապատրաստվելով Ռուսաստանի 2012-2013 առաջնությանը:

Մեկնումից առաջ, հունվարի 16-ին և 22-ին տեղի կունենան երկու ստուգողական հանդիպումներ:

Ընդհանուր առմամբ «Կուբանը» արտերկրում երեք հավաք կանցկացնի և 13 ստուգողական հանդիպում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---