12 հունվարի 2013 - 11:34 AMT
Բեռլինի կինոփառատոնում կցուցադրվի իրանցի ռեժիսորի ֆիլմը

Բեռլինի կինոփառատոնի մրցութային ծրագրի շրջանակներում կցուցադրվեն ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգի «Կողմնակի երևույթներ» և իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Փակ վարագույրը» ֆիլմերը: Մրցութային ծրագրի մասնակիցների նախնական ցուցակը հրապարկվել էր 2012թ. դեկտեմբերի սկզբին:

Բացի այդ, մրցանակի համար կպայքարեն գերմանացի Թոմաս Արսլանի «Ոսկին», ամերիկացի Ֆրեդերիկ Բոնդի «Չարլի Քանթրիմենի անխուսափելի մահը», ֆրանսիական «Կամիլաա Կլոդել 1915» և «Իմ ճնապարհին», բոսնիացի Տանովիչի «Մեկ դրվագ երկաթի գողի կյանքից», ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի ու Հոլանդիայի համատեղ նկարահանած «Միանձնուհին»:

Կինոփառատոնը տեղի կունենա 2013թ. փետրվարի 7-17-ը, հայտնում է Լենտա.ռու-ն: