12 հունվարի 2013 - 15:33 AMT
Հարավկորեկան Սանջու քաղաքում աղաթթվի արտահոսքի պատճառով հարյուրավոր բնակիչներ են տարհանվել

Հարավկորեկան Սանջու քաղաքում քիմիական գործարանից աղաթթվի արտահոսքի պատճառով հարյուրավոր բնակիչներ են տարհանվել: Այդ մասին այսօր հայտնել են տեղի ոստիկանության ներկայացուցիչները:

Արտահոսքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11:00-ին տեղի ժամանակով: Դեռ հայտնի չէ, թե ինչ ծավալների է հասնում արտահոսքը: Ըստ ոստիկանության, արտակարգ պատահարի պատճառը ցրտից սառած փականն է եղել: Պատճառները պարզվում են:

Տարհանված բնակիչներից մոտ 760-ը տեղավորվել է դպրոցի շենքում: