9 հուլիսի 2005 - 09:46 AMT
ՀՈՒԼԻՍԻ 10-ԻՆ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԿՏՈՆԵՆ ՎԱՐԴԱՎԱՌԸ
Հուլիսի 10-ին Էստոնիայում բնակվող հայերը կտոնեն առավելապես տարածում գտած Վարդավառ ժողովրդական տոնը: Ինչպես հաղորդել են «Բալթիայի հայկակն տուն» (Baltic Armenian House) հասարակական կազմակերպությունում, տոնակատարությանը կհավաքվեն հայկական համայնքների ներկայացուցիչներ ողջ Էստոնիայից: Տոնակատարությունը կկայանա Կոխտլա Յարվե քաղաքի մերձակայքում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նման լայնածավալ միջոցառման կազմակերպումը հնարավոր է դարձել հայազգի էստոնացի գործարարների եւ մասնավոր անձանց շնորհիվ: Նույն աղբյուրի հաղորդմամբ, միջոցառման կազմակերպումը Էստոնիայիում Հայ Առաքելական եկեղեցու տերտեր, հայր Գառնիկի վաստակն է: «Այդ տոնակատարության նպատակն է հնարավորություն տալ Էստոնիայի հայերին կտրված չզգալ իրենց հայրենիքից եւ չմոռանալ ազգային ավանդույթները: Նաեւ դա հիանալի հնարավորություն է տարբեր շրջանների համայնքների համար շփվելու միմյանց հետ»,-ասել է հայր Գառնիկը: