12 հունվարի 2013 - 16:11 AMT
Հյուսիսային Իռլանդիայում անկարգությունների արդյունքում տուժել են չորս ոստիկաններ

Այս գիշեր Հյուսիսային Իռլանդիայում անկարգությունների արդյունքում տուժել են չորս ոստիկաններ: Լոյալիստ ցուցարարները, որոնք հանդես են գալիս Միացյալ Թագավորության կազմում այս տարածաշրջանի պահպանման օգտին, ոստիկանների վրա նետել են քարեր և այրվող նյութերով շշեր:

2012-ի դեկտեմբերի սկզբից Հյուսիսային Իռլանդիայում շարունակվող հուզումների պատճառը դարձել է Բելֆաստի քաղաքային խորհրդի որոշումը ոչ տոնական օրերին Մեծ Բրիտանիայի պետական դրոշը քաղաքապետարանի վրա կախելու արգեքի մասին:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, վերջին շաբաթներին անկարգությունների արդյունքում մոտ 70 ոստիկաններ վիրավորվել են, ձերբակալվել է ավելի քան 100 հոգի: