13 հունվարի 2013 - 15:56 AMT
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Ռիխտերի սանդղակով 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել կիրակի օրը՝ Իրանի հյուսիս-արևելքում տեղակայված Տորբատ-է Ջամ քաղաքից ոչ հեռու, հաղորդում է IRNA գործակալությունը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 01:42 սահմաններում:

Տուժածների և փլուզումների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: