Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին` ժամը 11.00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների, պարզ եղանակ է:

Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Քուչակ-Ապարան ճանապրահահատվածը հատուկ տեխնիկայով մաքրվում է ձյունից ու լայնացվում։

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---