Ռուսաստանի և Վրաստանի միջև ճանապարհային հաղորդակցությունը վերականգնվել է

Ռուսաստանի և Վրաստանի միջև ճանապարհային հաղորդակցությունը վերականգնվել է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Վրաստանի միջև ճանապարհային հաղորդակցությունը վերականգնվել է: Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, ինչ տարվել են ձյան մաքրման աշխատանքներ, որը կուտակվել էր նախօրեին:

Ինչպես հաղորդել են Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտում, Կոբի-Գուդաուրի ավտոճանապարհի վրա տեղակայված թունելների բոլոր մուտքերն ու ելքերը մաքրվել են ձյունից և ճանապարհային հաղորդակցությունը վերականգնվել է, փոխանցում է Թրենդը:

Նշված հատվածը երթևեկելի է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---