ISAF-ի օդուժը գնդակոծել է Աֆղանստանի մզկիթներից մեկը, ինչի արդյունքում զոհվել է 15 մարդ

ISAF-ի օդուժը գնդակոծել է Աֆղանստանի մզկիթներից մեկը, ինչի արդյունքում զոհվել է 15 մարդ

PanARMENIAN.Net - ISAF-ի օդուժը կիրակի առավոտյան գնդակոծել է մզկիթը, որտեղ խաղաղ աֆղանցիները նամազ էին իրականացնում: Ավիագրոհի արդյունքում զոհվել է 15 մարդ, հաղորդում է Պաժվակ գործակալությունը՝ հղելով միջադեպի ականատեսներին:

Երբ ողջ մնացածները փլատակների տակից դուրս էին բերում վիրավորներին ու զոհվածների մարմինները, օդուժը կրկնակի հարված է հասցրել փլուզված շենքին: Ականատեսների վկայությամբ, դեպքի վայրում զոհվել է առնվազն 15 մարդ:

Քաբուլում ISAF ներկայացուցիչները պնդում են, որ նշված շրջանում ոչնչացվել է զինապահեստ, իսկ օբյեկտների ռմբակոծությունը այնտեղ չի իրականացվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---