14 հունվարի 2013 - 10:58 AMT
Հայաստանի շախմատի առաջնությունում առաջատար են Տիգրան Պետրոսյանը և Ավետիք Գրիգորյանը

Երևանում Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում կայացել են երկու տուրեր:

Երկու տուրերից հետո 2012-ի Հայաստանի չեմպիոն և 2010-ի Հայաստանի չեմպիոն Ավետիք Գրիգորյանը հավաքել են երկուական միավոր և կիսում են 1-2-րդ տեղերը:

Պետրոսյանը հաղթանակներ է տարել Հրանտ Մելքումյանի և Արման Փաշիկյանի նկատմամբ, իսկ Գրիգորյանը պարտության է մատնել Ռոբերտ Հովհաննիսյանին և Հովիկ Հայրապետյանին:

Երրորդ տուրում Տիգրան Քոթանջյանը կխաղա Զավեն Անդրիասյանի հետ, Պետրոսյանը` Ռոբերտ Աղասարյանի, Հովհաննիսյանը` Փաշիկյանի, Հայրապետյանը` Մելքումյանի, Սամվել Տեր-Սահակյանը` Գրիգորյանի: