14 հունվարի 2013 - 11:08 AMT
Սերգեյ Մովսիսյանը Վեյկ ան Զեեի մրցաշարում կիսում է 5-9-րդ տեղերը

Վեյկ ան Զեեի փառատոնի B մրցաշարում Հայաստանը ներկայացնում է գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը:

Շախմատիստներն արդեն խաղացել են երկու պարտիաներ, և Մովսիսյանը երկու պարտիաներում միավորները կիսել է Արկադի Նայդիչի (Գերմանիա) և Յան Տիմանի (Հոլանդիա) հետ:

Մովսիսյանը երկու միավորով կիսում է 5-9-րդ տեղերը:

Երրորդ տուրում Մովսիսյանի մրցակիցը կլինի Պրեդրագ Նիլոլիչը (Բոսնիա և Հեցեգովինա):