14 հունվարի 2013 - 11:50 AMT
ՌԵՈւ բեռնափոխադրումներն աճել են 2,9 տոկոսով՝ հասնելով 1,4 մլրդ տոննայի

«Ռուսական երկաթուղի» ԲԲԸ բեռնափոխադրումներն աճել են 2,9 տոկոսով՝ հասնելով 1,4 մլրդ տոննայի: Նման տվյալներ է բերում «Փրայմ» գործակալությունը:

Միջազգային փոխադրումներն աճել են 4 տոկոսով՝ հասնելով 565,4 մլն տոննայի:

Բեռների ներկրումն աճել է 4.3 տոկոսով և կազմել է 117,4 մլն տոննա: Արտահանումն աճել է 3,4 տոկոսով՝ հասնելով 414,5 մլն տոննայի: