14 հունվարի 2013 - 12:19 AMT
Սարգիս Ասատրյան.Ադրբեջանում ընթացող ցույցերը իմիտացիա են

Ադրբեջանում դժգոհության իմիտացիա է ստեղծվում՝ քաղաքացիական հասարակության գոյության մասին տպավորություն ստեղծելու համար: Նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝անդրադառնալով այս օրերին Ադրբեջանում կազմակերպվող բողոքի ցույցերին, որոնք հաջորդեցին բանակում նորակոչիկի սպանությանը: Ըստ ադրբեջանագետի՝ Ադրբեջանի իշխանություններն իրականում վերահսկում են մարդկանց դժգոհությունը:

Սարգիս Ասատրյանն անդրադարձավ նաև նա Վրաստանի նոր իշխանությունների վարած քաղաքականությանը և նշեց, որ նրանք փորձում են հավասարակշռված քաղաքականություն վարել տարածաշրջանում:

Ասուլիսին ներկա մյուս բանախոսը՝ վրացագետ Ալիկ Էրոյանցը նկատեց, որ Բիձինա Իվանիշվիլին դեռևս նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարում էր, որ փորձելու է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ :

Անդրադառնալով Բիձինա Իվանիշվիլիի` Հայաստան կատարելիք այցին, վերջինս ասաց, որ Հայաստան կատարելիք այցը նրան կօգնի ծանոթանալ հայ-վրացական հարաբերությունների ամբողջական պատկերին: