14 հունվարի 2013 - 15:23 AMT
Կենտրոնական բանկը թողարկել է հայտնի գործիչներին նվիրված ոսկե հուշադրամներ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակին նվիրված ոսկե հուշադրամ, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: Հուշադրամի դիմերեսին պատկերված են դիմակներ, որոնք խորհրդանշում են թատրոնը: Դիմակներից ձախ՝ հուշադրամի թողարկման տարեթիվն է՝ «2013»: Ներքևում՝ վարագույրի ֆոնին, անվանական արժեքն է`«10000 ԴՐԱՄ», իսկ շրջագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է: Հուշադրամի դարձերեսին Վահրամ Փափազյանի դիմանկարն է: Ներքևի մասում նշված են «1888» և «1968» տարեթվերը, իսկ աջ և ձախ կողմերում վարագույրի ֆոնին շրջագծով «ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ» մակագրությունն է: Հուշադրամը երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամն իր սետիֆիկատով տեղադրված է կաշվե տուփում:

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայականդրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը 10 000 դրամ

Մետաղը և հարգը ոսկի, 9000

Քաշը 8,6 գ

Տրամագիծը 22,0 մմ

Դրամաշուրթը ատամնավոր

Որակը պրուֆ

Տպաքանակը 1000 հատ

«Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակ»

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է դրվագ «Աշտարակ» կտավից: Վերևի ձախ մասում ՀՀ զինանշանն է և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2013»: Եզրաշուրթով վերևում և ձախում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունն է: Ներքևի մասում անվանական արժեքն է` «100դրամ»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Արա Բեքարյանի դիմանկարը և «Քաջ Նազար» հեքիաթի նրա նկարազարումը: Եզրաշուրթով ձախում և ներքևում «ԱՐԱ ԲԵՔԱՐՅԱՆ» և «Արա Բեքարյան 1913-1986» մակագրություններն են:

Հուշադրամը երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամը տեղադրված է գունազարդ բուկլետում:

Էսքիզների և բուկլետի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդներիարքայական դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը 100 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 9250

Քաշը 28,28 գ

Չափը 28,0x40,0 մմ

Դրամաշուրթը հարթ

Որակը լավացված

Տպաքանակը 500 հատ

«Ստեփան Աղաջանյանի ծննդյան 150-ամյակ»

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Ստեփան Աղաջանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է դրվագ «Նկարչի քրոջ աղջիկը» նկարից և նույն դրվագի գծանկարը: Վերևի ձախ մասում հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2013», ներքևի մասումանվանական արժեքն է` «100 դրամ»: Եզրաշուրթով վերևում և ներքևում մակագրված են համապատասխանաբար՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» և «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Ստեփան Աղաջանյանի դիմանկարը և ներկապնակ ու վրձիններ: Եզրաշուրթով վերևում և ներքևում մակագրվaծ են համապատասխանաբար` «ՍՏԵՓԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ 1863-1940» և «STEPAN AGHAJANIAN»:

Հուշադրամը երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամը տեղադրված է գունազարդ բուկլետում:

Էսքիզների և բուկլետի հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը 100 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 9250

Քաշը 28,28 գ

Չափը 28,0x40,0 մմ

Դրամաշուրթը հարթ

Որակը լավացված

Տպաքանակը 500 հատ

«Բենիամին Մարգարյանի ծննդյան 100-ամյակ»

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Բենիամին Մարգարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին տիեզերքի և գալակտիկաների ոճավորված պատկերներ են: Ներքևի մասումհուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ» և թողարկման տարեթիվը՝ «2013»: Եզրաշուրթի մոտ շրջագծով մակագրված է ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Բենիամին Մարգարյանի դիմանկարը և նրա կողմից հայտնաբերված գալակտիկաները: Եզրաշուրթի մոտ շրջագծով վերևում և ներքևում մակագրված են համապատասխանաբար՝ «ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ» և «BENJAMIN MARGARYAN» ու «1913-1985»:

Հուշադրամը երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամն իր սետիֆիկատով տեղադրված է կաշվե տուփում: Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայականդրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 9250

Քաշը 33,6 գ

Տրամագիծը 40,0 մմ

Դրամաշուրթը ատամնավոր

Որակը պրուֆ

Տպաքանակը 500 հատ