23 հուլիսի 2003 - 23:42 AMT
ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՊԵՏԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԻՍ ԻՐԵՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ
Լիբանանի հայկական համայնքի ներկայացուցիչները դիմել են երկրի փոխվարչապետ Իսամ Ֆարեսին` բողոքելով պետական ծառայության ոլորտում աշխատանքի անցնելիս տեղի հայերի նկատմամբ կիրառվող սահմանափակումների դեմ: Նրանք բողոքել են, որ կան նաեւ խտրականության դրսեւորման դեպքեր նույնիսկ ոչ այնքան բարձր որակավորում պահանջող աշխատատեղեր տրամադրելիս: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Լիբանանի կառավարության հետ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նման սահմանափակումները չպետք է տարածվեին հայկական համայնքի ներկայացուցիչների վրա: