
Հնդիկ և պակիստանցի զինվորականները հանդիպել են վիճարկվող Ջամու և Քաշմիր նահանգում՝ մեղմելու համար լարվածությունը, որն առկա է նախորդ շաբաթ տեղի ունեցած զինված միջադեպերից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ IANS գործակալության վրա հղումով:
Հունվարի 8-ին հարձակում է կատարվել Ջամու և Քաշմիրի Մենդհար հատվածում հնդկական անցակետի վրա: Հնդկաստաի իշխանությունները բողոք հայտնեցին Պակիստանին: Իսլամաբադը հերքեց մեղադրանքներն ու քարոզչություն անվանեց հնդկական իշխանությունների հայտարարությունները:
Իր հերթին Պակիստանի ռազմական ղեկավարությունը մեղադրեց հնդիկ զինվորականներին նմանատիպ հարձակման մեջ: