
ԳԴՀ իշխանությունները քննարկում են Մալիում ընթացող ռազմական գործողության շրջանակներում Ֆրանսիային օգնելու հնարավորությունը, հայտնել է ԱԳՆ մամլո ծառայության ղեկավարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Դեռևս հայտնի չէ, թե ինչ օգնություն դա կլինի՝ բժշկական, լոգիստիկ թե հումանիտար: Որոշումը դեռ կայացված չէ»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ Գերմանիան բազմիցս հայտարարել էր, որ գերմանական ստորաբաժանումների մասնակցության մասին խոսք լինել չի կարող:
Իրավիճակը Մալիում սրվեց վերջին շաբաթներին՝ ծայրահեղական իսլամիստական խմբավորումները սկսեցին հարձակվել երկրի կենտրոնական մասերում տեղակայված կառավարական զորքերի վրա: Հունվարի 10-ին Մալիի կառավարական զորքերին օգնության եկան ֆրանսիացի զինվորականները:
Հաջորդ օրը Մալիի իշխանությունները համընդհանուր զորակոչ հայտարարեցին և արտակարգ իրավիճակ: