Ներգաղթյալների հաշվին Գերմանիայի բնակչությունը հասել է 82 միլիոնի

Ներգաղթյալների հաշվին Գերմանիայի բնակչությունը հասել է 82 միլիոնի

PanARMENIAN.Net - Գերմանիայի բնակչությունը հասել է 82 միլիոնի, գրում է Die Welt-ը Վիճակագրության դաշնային ծառայության վրա հղումով: Տարեսկզբին երկրում գրանցված էր 81,8 մլն մարդ:

Ազգաբնակչության աճին հաջողվել է հասնել միայն 2012թ. ԳԴՀ ներգաղթյալների հաշվին: Մինչդեռ մահացությունը երկրում գերազանցում է ծնելիությունը: Անցյալ տարի Գերմանիայում ծնվել է 660-682 հազար երեխա և մահացել է 860-880 հազար մարդ: Ծնելիության պակասը կազմել է 185-200 հազար երեխա, նույն պատկերն էր նաև 2011թ.: Իսկ ներգաղթյալների թիվը աճել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---