14 հունվարի 2013 - 17:34 AMT
BBC World News-ը սկսել է հեռարձակել Բրոդքասթինգ-հաուսի նոր շենքից

BBC World News հեռուստաալիքը՝ նախկին BBC World-ը, սկսել է հեռարձակել Լոնդոնի Բրոդքասթինգ-հաուսից, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Ռադիոհեռարձակման նոր թևի կառուցման համար պահանջվել է 1 մլրդ ֆունտ:

Անգլալեզու հեռուստաալիքի լսարանը հասնում է 74 մլն: Համաշխարհային ծառայությունը հեռարձակում է հաղորդումները 28 լեզուներով: