Հայաստանն առաջին անգամ կմասնակցի «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» մրցույթին

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»  մրցույթին

PanARMENIAN.Net - 2013 թվականի հունիսի 14-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում տեղի կունենա «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» մրցույթը, որին առաջին անգամ կներկայանա Հայաստանը: Հունվարի 14-ից փետրվարի 5-ը Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013-ին» հայաստանյան ընտրությանը մասնակցելու համար:

Հայտերն ընդունվում են հետևյալ կանոններով.

• Մասնակից անհատ կատարողի տարիքը պետք է լինի 16-21 տարեկան:

• Մասնակից անհատ կատարողը պետք է լինի ՀՀ քաղաքացի կամ ապրած լինի ՀՀ-ում առնվազն 2 տարի:

• Մասնակից անհատ կատարողը , բացի անհատական պարաոճի բարձր մակարդակի, պետք է տիրապետի դասական բալետի հիմնական հմտություններին:

• Ներկայացված պարը չպետք է գերազանցի 1.30 րոպեն:

• Խրախուսվում է երաժշտական և պարային բազմաոճությունը:

Մասնակից անհատ կատարողը գնահատվելու է պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից հետևյալ սկզբունքներով.

• Պարողի ճկունությունը և նոր ոճերին հարմարվելը:

• Պարային բեմադրությանը հավատարիմ մնալը:

• Պարի ներկայացման և գեղարվեստական արտահայտման որակը:

Մրցույթին մասնակցելու համար մասնակից անհատ կատարողը ներկայացնում է հայտ:

Հայտերն ընդունվում են մինչև 2013թ.-ի փետրվարի 5-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---