Մեքսիկական դատարանը որոշել է. Մեխիկոյում Ալիևի հուշարձանը կարող է ապամոնտաժվել

Մեքսիկական դատարանը որոշել է. Մեխիկոյում Ալիևի հուշարձանը կարող է ապամոնտաժվել

PanARMENIAN.Net - Մեքսիկայում դաշնային վարչական դատարանը մերժել է ադրբեջանական դեսպանատան բողոքը, որը փորձում էր հասնել նրան, որպեսզի Հեյդար Ալիևին նվիրված հուշարձանը չապամոնտաժվի: Այս մասին գրում է Cronica-ն:

Հուշարձանը նախորդ ամռանը տեղադրվել է Մեխիկոյի կենտրոնական պուրակում: Ընդ որում, հաղորդվում է, որ ադրբեջանական կողմը պուրակի վերակառուցման համար ներդրել է 5 մլն դոլար:

Մեքսիկական իշխանությունների՝ Ադրբեջանի երրորդ նախագահի հուշարձանի տեղադրման որոշումը քննադատվել է իրավապաշտպանների կողմից:

Ինչպես հաղորդում է Բի-բի-սին, նոյեմբերի վերջին փորձագիտական հնաձնաժողովը խորհուրդ է տվել քաղաքային իշխանություններին Հեյդար Ալիևի հուշարձանը կենտրոնական պուրակից տեղափոխել մեկ այլ վայր: Փորձագետները եկել են այն եզրակացության, որ հուշարձանը ներդաշնակ չէ Մահաթմա Գանդիի, Աբրահամ Լինքոլնի և Մեքսիկայի ազգային հերոսների հուշարձանների հետ: Քաղաքային իշխանություններն առայժմ վերջնական որոշում չեն կայացարել:

Ինչպես փոխանցում է ABC.az-ը, ադրբեջանական դեսպանատունը դեմ է հանդես եկել Ալիևի հուշարձանի ապամոնտաժմանը: «Եթե հուշարձանը հեռացվի, ապա դա անկասկած կհանգեցնի Մեքսիկայի և Ադրբեջանի հարաբերությունների վատացմանը, ներդրումներ չեն իրականացվի և ծայրահեղ դեպքում դեսպանատունը կփակվի»,-նախազգուշացրել է Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովը:

Շրջանային դատարանը 2012թ նոյեմբերին, դիտարկելով հուշարձանի ապամոնտաժումն արգելող հայցը, որոշում է կայացրել մերժել այն: Նմանատիպ որոշում է կայացրել նաև Դաշնային վարչական դատարանը հունվարի 9-ին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---