14 հունվարի 2013 - 18:08 AMT
Քեմերոն. Լոնդոնը երբեք չի միանա եվրագոտուն

Մեծ Բրիտանիայի համար շահավետ է լինել Եվրամիության անդամ, սակայն գերադասելի կլիներ գործ ունենալ Եվրոպայի հետ, որն ավելի ճկուն է մի շարք հարցրեի առնչությամբ: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ ITV հեռուստաալիքի Daybreak ամենօրյա հաղորդաշարում:

Բրիտանացի վարչապետը կարծիք է հայտնել, որ իր երկիրը երբեք չի միանա եվրագոտուն: «Մենք երբեք չենք ընդունի միասնական փոխարժեքը»,-հայտարարել է նա: Այս մասին հաղորդում է Ռոսբալթը: