
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Դավիթ Հարությունյանի դատավարությամբ շարունակվել է «Հարսնաքարի» գործով դատավարությունը:
Նախորդ դատական նիստին Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը հայնտել էր, որ առաջիկայում արձակուրդի մեջ է լինելու և խնդրել էր դատարանին՝ դիմել հանրային պաշտպանի գրասենյակ ևս մեկ պաշտպան գործում ներգրավելու համար: Դատարանը դիմել, սակայն մինչ այսօր պատասխան չի ստացել, արդյունքում դատը հետաձգվեց:
Դատական նիստին չէին ներկայացել նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները, մեղադրողները: Նրանք դատարանին հայտնել էին, որ կներկայանան քսան րոպե ուշացումով: Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 1-ին` ժամը 14:00-ին։ Գործը դատաքննության փուլում է և առաջիկա նիստերին շարունակվելու է վկաների հարցաքննությունը: