Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպե՞ն հունվարի 28-ին. Հայաստանի ԱԳՆ-ն լռում է

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպե՞ն հունվարի 28-ին. Հայաստանի ԱԳՆ-ն լռում է

PanARMENIAN.Net - Հունվարի վերջին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունից որևէ տեղեկություն չեն հայտնում: Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նախարարի հանդիպումների վերաբերյալ իրենք պատշաճ կտեղեկացնեն:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական SalamNews-ը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը կկայանա հունվարի 28-ին, Փարիզում:

Նա նշել է, որ հանդիպման ձևաչափը դեռ հստակեցված չէ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---