14 հունվարի 2013 - 20:38 AMT
Ճապոնիայում ձյան առատ տեղումների պատճառով չեղյալ են հայտարարվել առնվազն 700 չվերթեր

Երկուշաբթի օրը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ձյան ուժեղ տեղումների արդյունքում չեղյալ է հայտարարվել առնվազն 700 չվերթ: Այս մասին հաղորդել են Ճապոնիայի օդերևութաբանական ծառայությունում:

Բացի այդ, ձյան տեղումների արդյունքում վնասվածքներ է ստացել 400 մարդ: Տոկիոյի շուրջ բազմաթիվ ճանապարհներ արգելափակվել են, կտրվել է մայրաքաղաքի հետ երկաթուղային հաղորդակցությունը: Որոշ շրջաններում էլեկտրաէներգիան բացակայում է, փոխանցում է Ինտերֆաքսը: