14 հունվարի 2013 - 20:54 AMT
Samsung-ն իրացրել է ավելի քան 100 միլիոն Galaxy S սմարթֆոն

Մոտ 3 տարիների ընթացքում Samsung-ն իրացրել է Galaxy S սերիայի ավելի քան 100 մլն սմարթֆոն, հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում:

Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, հարավկորեական ընկերությունը 2013թ հունվարի 13-ի դրությամբ վաճառել է 24 մլն Galaxy S և 40 մլն Galaxy S II ու Galaxy S III սմարթֆոն:

Ըստ պաշտոնական տվյալների, 2013-ին ընկերությունը կթողարկի հերթական ֆլագմանային սմարթֆոնը՝ Galaxy S IV-ը: