14 հունվարի 2013 - 20:54 AMT
ՆԱՏՕ. Սիրիայի ՕՈւ-ը կրկին բալլիստիկ հրթիռներ են կիրառել

Սիրիան կրկին իր տարածքում ռազմավարական բալլիստիկ հրիթռներ է կիրառել: Այս մասին հունվարի 14-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:

Ինչպես վերջինս է պնդում, ընդհանուր առմամբ, անցած մեկ ամսվա ընթացքում սիրիացի զինվորականները այդ սպառազինությունը կիարռել են ավելի քան 20 անգամ:

ՆԱՏՕ-ում պնդում են, որ տվյալ սպառազինությունը ապստամբների դեմ հիմնականում կիրառվել է երկրի հյուսիսում, սակայն որոշ արկեր պայթել են թուրքական սահմանի անմիջական հարևանությամբ, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: