14 հունվարի 2013 - 22:05 AMT
Աֆղանական բանտում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի արդյունքում զոհվել է 1, վիրավորվել՝ 12 մարդ

Աֆղանական Գազնի նահանգի կենտրոնական բանտում երկուշաբթի օրը տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի արդյունքում զոհվել է 1, վիրավորվել՝ 12 մարդ:

Ինչպես հաղորդում է Պաժվակ գործակալությունը, կռիվը սկսվել է այն բանից հետո, ինչ ոստիկանները սկսել են խլել բանտարկյալների թերմոսները: Միևնույն ժամանակ ծեծկռտուք է սկսվել քրեական հանցագործության համար պատիժ կրողների և քաղբանտարկյալների միջև: