Լևոն Արոնյանը Վեյկ-ան-Զեեի 75-րդ փառատոնում հերթական անգամ ոչ ոքի է խաղացել

Լևոն Արոնյանը Վեյկ-ան-Զեեի 75-րդ փառատոնում հերթական անգամ ոչ ոքի է խաղացել

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Վեյկ-ան-Զեեի 75-րդ փառատոնին հերթական անգամ ոչ ոքի է խաղացել: 3-րդ տուրում Արոնյանի մրցակիցն էր Պենտալա Հարիկրիշնան: Արոնյանը խաղացել է սև խաղաքարերով և միավորներ է կիսել մրցակցի հետ:

Նա հավաքել է 1,5 միավոր և կիսում է 5-9 հորիզոնականները: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Սերգեյ Կարյակինը, ով ունի 2,5 միավոր:

4-րդ տուրում Արոնյանը կխաղա աշխարհի չեմպիոն, Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանթան Անանդի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---