15 հունվարի 2013 - 11:41 AMT
Ռոջեր Ֆեդերերը իր ցավակցությունն է հայտնել АТР նախագահ Բրեդ Դրյուիտին

Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը իր ցավակցությունն է հայտնել АТР-ի նախագահ Բրեդ Դրյուիտին, ով առաջիկայում կհեռանա իր պաշտոնից` կապված ծանր հիվանդության հետ:

«Բրեդը իմ լավ ընկերն է: Սա շատ տխուր լուր էր АТР անդամների և ամբողջ թենիսային հասարակության համար: Նա մեծ հարգանք է վայելում բոլոր թենիսիստների կողմից և վերջին տարիների ընթացքում Տուրի համար շատ բան է արել: Նրա նախաձեռնությունները մեզ թույլ են տվել իսկական առաջխաղացում գրանցել»,-ասել է թենիսիստը:

Ֆեդերերն ընդգծել է, որ բոլորը գիտեն, թե որքան էր Բրեդը նվիրված իր աշխատանքին, հենց նա էր ասոցիացիայի զարգացման կենտրոնական կերպարը. «Մեր ցավակցությունները նրան և նրա հարազատներին»: