15 հունվարի 2013 - 11:40 AMT
Dell-ը կարող են վաճառել մասնավոր ներդրողների՞ն

Համակարգչային տեխնիկայի խոշորագույն արտադրողներից մեկը` Dell-ը, կարող է վաճառվել մասնավոր ներդրողներին, հաղորդել է Bloomberg գործակալությունը:

Dell-ի հնարավոր վաճառքի մասին նորությունների ֆոնին նախօրեին Nasdaq բորսայում ընկերության բաժնետոմսերը աճել են գրեթե 13 տոկոսով: Արժեթղթերի նման արժողության պարագայում ընկերության կապիտալիզացիան գնահատվում է 21.35 մլն դոլար:

Ընկերությանը չի հաջողվել խոշոր խաղացող դառնալ պլանշետների և սմարթֆոնների հեռանկարային հատվածներում, ինչն անդրադարձել է ներդրողների վերաբերմունքի վրա` 2012-ի ընթացքում Dell կապիտալիզացիան նվազել է մոտավորապես մեկ երրորդով:

2010-ին Dell հիմնադիր և գլխավոր տնօրեն Մայքլ Դելլն արդեն դիտարկել է ընկերությունը մասնավոր ներդրողներին վաճառելու հնարավորությունը: