Նորվեգիան, Շվեդիան և Ֆինլանդիան առաջատար են ՈւԵՖԱ «ֆեյր փլեյ» Respect վարկանիշում

Նորվեգիան, Շվեդիան և Ֆինլանդիան առաջատար են ՈւԵՖԱ «ֆեյր փլեյ» Respect վարկանիշում

PanARMENIAN.Net - Նորվեգիան առաջատար է «ֆեյր փլեյ» Respect վարկանիշում, որը կազմվում է ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացված մրցաշարերում ակումբների և հավաքականների բոլոր խաղերի հիման վրա 2012-ի մայիսի 1-ից մինչև 2013-ի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում:

Նախնական վարկանիշում, որը հաշվի է առնում մինչև 2012-ի դեկտեմբերը կայացած բոլոր խաղերը, առաջին երեք տեղերը զբաղեցնում են Նորվեգիան, Շվեդիան և Ֆինլանդիան: Խաղաշրջանի արդյունքներով երեք լավագույն երկրները լրացուցիչ ուղեգրեր կստանան ՈՒԵՖԱ-ի 2013-2014թթ. Եվրոպայի լիգայի առաջին ընտրական փուլում:

Նախնական վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել միայն այն ասոցիացիաները, որոնց ներկայացուցիչներն անցկացրել են առնվազն 27 խաղ ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում:

ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի կանոնակարգի համաձայն, «ֆեյր փլեյ» Respect վարկանիշում երեք լավագույն ազգային ասոցիացիաները մեկական լրացուցիչ տեղ կստանան Եվրոպայի լիգայում այն պայմանով, որ նրանց միջին մակարդակը հավասար կլինի առնվազն 8 միավորի: «Ֆեյր փլեյ» Respect-ի գնահատականները դրվում են ՈւԵՖԱ-ի պատվիրակների կողմից և հիմնվում են այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են խաղի նկատմամբ դրական վերաբերմունքը, մրցակցի և մրցավարների նկատմամբ հարգանը, երկրպագուների և թիմի ներկայացուցիչների պահվածքը, ինչպես նաև կախված են դեղին և կարմիր քարտերի քանակից: Երեք ազգային ասոցիացիաներից յուրաքանչյուրը, որոնց լրացուցիչ տեղեր են հատկացվել Եվրոպայի լիգայի առաջին ընտրական փուլում, կարող է եվրագավաթ ուղարկել ակումբ բարձրագույն դիվիզիոնից, որը հաղթել է «ֆեյր փլեյ» ներքին վարկանիշում: Եթե հաղթողն արդեն ստացել է եվրագավաթներին մասնակցելու իրավունք, բոնուսային ուղեգիրը բաժին կընկնի ակումբին, որը վարկանիշում զբաղեցրել է երկրորդ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---