Պուտինը հանձնարարել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր կնքել Հայաստանի հետ

Պուտինը հանձնարարել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր կնքել Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնություն է տվել ՌԴ կառավարության նախաձեռնությանը Հայաստանի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ նսպատակ ունենալով պայմանագիր կնքել ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին:

Համապատասխան փաստաթուղթը զետեղված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Ըստ ՌԴ նախագահի կարգադրության, բանակցությունների ավարտին Ռուսաստանի կառավարությանը հանձնարարվում է պայմանագիր կնքել Հայաստանի հետ:

Ռուսական ռազմակայանը տեղակայված է Գյումրիում ըստ Մոսկվայի ու Երևանի միջև 1995թ. կնքված պայմանագրի: Ռուսական ռազմակայանի մասին արձանագրությունը նախատեսում է մասնավորապես նրա տեղակայման ժամեկտի երկարացումը 25–ից մինչև 49 տարի հետագա հնգամյա երկարացումներով: Ռազմակայանը նախատեսված է խաղաղապահ խնդիրների կատարման և հնարավոր արտաքին ագրեսիայի զսպման համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---