Սերգեյ Մինասյան. Ավելի քան բարենպաստ իրավիճակ է ստեղծվել գործող նախագահի համար

Սերգեյ Մինասյան. Ավելի քան բարենպաստ իրավիճակ է ստեղծվել գործող նախագահի համար

PanARMENIAN.Net - Հայաստանում անցյալ տարվա վերջին ստեղծված քաղաքական իրավիճակից հասկանալի է, որ ընտրություններում ուժերի դասավորությունը որևէ մրցակցության մասին խոսել թույլ չի տալիս: Ըստ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի՝ ավելի քան բարենպաստ իրավիճակ է ստեղծվել գործող նախագահի համար: «Մենք ունենք գործող նախագահ, նրա շուրջ համախմբված ՀՀԿ և կոալիցիոն ուժ, մենք հասկանում ենք, որ հետևում լուրջ քաղաքական ուժ ունեցող այլ թեկնածու չկա: Րաֆֆի Հովհաննիսյանի, որոշ վերապահումներով նաև Պարույր Հայրիկյանի, Հրանտ Բագրատյանի և Արման Մելիքյանի դեպքերում ընտրապայքարը մի փոքր այլ է: Նրանք անհատներ են, որ Հայաստանի քաղաքական տարբեր փուլերում կարևոր դեր են խաղացել, նրանք, մասնակցելով, պարզապես երևում են քաղաքական դաշտում, և դա նրանց համար կարևոր կլինի քաղաքական դաշտում հետագա գործունեության համար»,- նկատեց Սերգեյ Մինասյանը: Նա նկատեց, որ ելնելով և օբյեկտիվ պատճառներից, և քաղաքական իրավիճակից, ընտրությունները կունենան տեխնիկական բնույթ:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---