Warner Bros.-ը մտադիր է էկրանավորել Հոմերի «Ոդիսականը»

Warner Bros.-ը մտադիր է էկրանավորել Հոմերի «Ոդիսականը»

PanARMENIAN.Net - Warner Bros. ստուդիան մտադիր է էկրանավորել Հոմերի «Ոդիսականը»: Հին հունական էպոսի գործողությունը ֆիլմում կտեղափոխվի տիեզերք, հաղորդում է Lenta.ru-ն:

Deadline-ի հաղորդագրության համաձայն, ֆիլմի սցենարի հեղինակը երիտասարդ հեղինակ Ջեյմս ԴիԼապոն է, ով 2012-ին է ավարտել համալսարանը: Հայեցակարգը պատկանում է պրոդյուսեր Թերի Դուգասին, ֆիլմի համապրոդյուսերներն են Պարիս Կասիդոկոսատասը և Դևիդ Հեյմանը, ով հայտնի է Հարի Փոթերի մասին ֆիլմերով:

Նախագծում պլանավորվել էր ընդգրկել Բրեդ Փիթին, ով հանդես է եկել Աքիլլեսի դերում Հոմերոսի ստեղծագործության մեկ այլ էկրանավորման մեջ` «Տրոյա» ֆիլմում, սակայն դերասանը չի մասնակցի «Ոդիսականին»:

Հաղորդվում է, որ արդեն ներկա փուլում Warner Bros.-ը համարում է, որ ապագա ֆիլմը մեծ պոտենցիալ ունի ֆրանշիզայի առաջին մաս դառնալու համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---