Պետբյուջեի պակասուրդը 2012թ. արդյունքներով կկազմի ՀՆԱ-ի 0.35 տոկոսը

Պետբյուջեի պակասուրդը 2012թ. արդյունքներով կկազմի ՀՆԱ-ի 0.35 տոկոսը

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է 2012 թվականի ընթացքում կատարված աշխատանքների և դրանց արդյունքների մասին հաշվետվությունը: 2012թ. պետական բյուջեի եկամուտները (առանց դրամաշնորհային ծրագրերով ստացված միջոցների և արտաբյուջեի) կազմել են 910.34 մլրդ. դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով ` 10.3 տոկոսով:

2012թ. պետական բյուջեի ընդամենը ծախսերը (առանց արտաքին աղբյուրներից ստացված վարկային և դրամաշնորհային ծրագրերով կատարված հատկացումների և արտաբյուջեի) կազմել է 924.7 մլրդ դրամ` նախորդ տարվա նկատմամբ աճելով 3.9 տոկոսով:

Պետական բյուջեի պակասուրդը (առանց դրամաշնորհային, վարկային ծրագրերի և արտաբյուջեի) 2012թ. արդյունքներով կկազմի ՀՆԱ-ի 0.35 տոկոսը` նախորդ տարվա 1.7 տոկոսի դիմաց: Ըստ գնահատականների պակասուրդը ներառյալ դրամաշնորհային, վարկային ծրագրերը կկազմի 1.7 տոկոս, նախորդ տարվա 2.8 տոկոսի և նախատեսված 3.1 տոկոսի դիմաց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---