15 հունվարի 2013 - 13:43 AMT
IFFHS. 2012-ի լավագույն փլեյմեյքեր է ճանաչվել Անդրես Ինյեստան

Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2012-ի լավագույն փլեյմեյքերների անունները:

IFFHS վարկանիշի առաջին երեք տեղերը գրավել են «Բարսելոնայի» ֆուտբոլիստները: 2012-ի լավագույն փլեյմեյքեր է ճանաչվել Անդրես Ինյեստան:

Երկրորդ տեղում է Խավին, իսկ երրորդը Լեո Մեսսին է:

Լավագույն տասնյակում են նաև Անդրեա Պիրլոն, Մեսուտ Օզիլը, Կրիշտիանու Ռոնալդուն, Դավիթ Սիլվան, Յայա Տուրեն, Նեյմարն ու Սթիվեն Ջերարդը: