15 հունվարի 2013 - 14:12 AMT
Ձնահոսքի վտանգի պատճառով Լարսում երթևեկությունը դադարեցվել է

Մցխեթա-Ստեփանցմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Քոբի հատվածում ձնահոսքի վտանգի պատճառով ժամը 12:00-ից մինչ 17:00-ն երթևեկությունն արգելված է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար:

Օրվա մյուս ժամերին Գուդաուրի (Փոստա)-Քոբի հատվածում երթևեկությունն արգելված է կցորդների, կիսակցորդների, ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների և փոխադրամիջոցների համար։ Տանդեմային փոխադրամիջոցների շարժն ազատ է: Ինչպես հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից, Մցխեթա-Ստեփանցմինդա-Լարս ճանապարհի Արագվիսպիրի-Գուդաուրի (Փոստա) և Քոբի-Լարս հատվածներում ձյան և սառույցի պատճառով երթևեկություն արգելված է կցորդների, կիսակցորդների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար։