15 հունվարի 2013 - 14:50 AMT
Քաղաքագետ. Հայ-ռուսական ռազմական համագործակցությունը նորություն չէ, իսկ զարգացման պայմանագիրը կարևոր է

Ռազմական տեսանկյունից Հայաստանը նոր չէ, որ համագործակցում է Ռուսաստանի հետ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին նոր հնարավոր պայմանագրի հարցին:

«Մենք չպետք է մոռանանք, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանն արդեն համագործակցում է Ռուսաստանի հետ, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար։ Դա նորություն չէ, և Հայաստանը ռազմարդյունաբերության ոլորտում նախկինում ևս համագործակցել է Ռուսաստանի հետ»,- ասաց քաղաքագետ` կարևորելով Ռուսաստանի հետ նոր համագործակցությունը։