15 հունվարի 2013 - 16:11 AMT
Էնն Հեթաուեյը կնկարահանվի Շեքսպիրի պիեսի ժամանակակից մեկնաբանության մեջ

Էնն Հեթաուեյը կնկարահանվի Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը» պիեսի ժամանակակից մեկնաբանության մեջ: Գործողությունը կատարվում է Իտալիայում նախորդ դարի կեսին, իսկ սցենարը գրում է Էբի Մորգանը, հայտնում է Kinomania-ն: Ֆիլմի արտադրությամբ զբաղվում են Working Title-ն ու Monumental Pictures-ը:

Պիեսի ամենահայտնի կինոադապտացիան նկարահնել է Ֆրանկո Դզեֆիրելին, որտեղ գլխավոր դերերը կատարել են Էլիզաբեթ Թեյլորն ու Ռիչարդ Բարթոնը:

Դեռ հստակ հայտնի չէ, թե ում դերը կկատարի դերասանուհին, սակայն, հավանաբար, նրան կհասնի Բիանկայի դերը: